🎥 Էլեկտրոնային ծառայությունների մեկ միասնական հարթակ՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու նպատակով

Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի Էլեկտրոնային ծառայությունների հարթակը: Քաղաքացիները, մուտք գործելով տվյալ հարթակ, հնարավորություն ունեն տեսնելու իրենց պատկանող գույքային բոլոր միավորները, տրանսպորտային միջոցնե
րը, աղբահանության վերաբերյալ առկա պարտավորություններն ու վճարումները: Հարթակն էլեկտրոնային տիրույթում լիարժեք այլընտրանքն է լինելու Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակների: Առաջնային տարբերակը հասանելի է yes.yerevan.am հղումով: