Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում․ • Արձակ • Դրամատուրգիա • Մանկապատանեկան գրականություն • Պոեզիա Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն: Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 500․000-ական դրամ (ներառյալ հարկերը): Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն (էլեկտրոնային մամուլում, սոցիալական հարթակներում, միջոցառումների ժամանակ կազմակերպված ընթերցումներում): Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։ Մրցույթին պետք է ներկայացնել՝ «Արձակ» անվանակարգում • կամ 2 պատմվածք • կամ 2 էսսե • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը): «Դրամատուրգիա» անվանակարգում 1 պիես «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում • կամ 2 հեքիաթ • կամ 2 պատմվածք • կամ 2 պատկերազարդ պատմություն • կամ 10 բանաստեղծություն • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայմ
ան նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը): «Պոեզիա» անվանակարգում 10 բանաստեղծություն Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։ Այն հայտերը, որոնք կպարունակեն հեղինակի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի տեղեկություն (անուն, նույնականացման որևէ տվյալ) չեն դիտարկվի: Եթե տեքստը գնահատման ներկայացվի ժյուրիի անդամներին, և ընթերցման փուլում վերջինները նկատեն նույնականացման փորձ, ապա հայտը կչեղարկվի: Մասնագիտական ժյուրիի կազմում են. «Արձակ» անվանակարգ • Ալվարդ Սեմիրջյան • Անի Հովնանյան • Արքմենիկ Նիկողոսյան • Վանուհի Բաղրամյան «Դրամատուրգիա» անվանակարգ • Անահիտ Արամունի Քեշիշյան • Նարինե Գիժլարյան • Սաթէ Խաչատրյան • Տաթև Հովակիմյան «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ • Լիլիթ Ալթունյան • Ռուզան Տոնոյան • Սաբեթ Հովհաննիսյան • Վարդուհի Բալոյան «Պոեզիա» անվանակարգ • Անահիտ Հայրապետյան • Արփի Ոսկանյան • Հասմիկ Սիմոնյան • Ներսես Աթաբեկյան Հայտերի գնահատման չափանիշները. ▪️ «Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը: ▪️ «Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձևն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն և ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը: ▪️ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ և հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, ոճը: ▪️ «Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը: Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին «word» ձևաչափով (բոլոր գործերը մեկ ֆայլում): Ֆայլում ՉՊԵՏՔ է նշել անուն-ազգանուն կամ կեղծանուն: «Թեմա» տողում պետք է նշել անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ), նամակին կցել լուսանկար (դիմանկար) և գրել հեռախոսահամար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թ. հուլիսի 15-ն է (ներառյալ)։ Հայտարարության պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։