ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ 2025 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության և գիտական դասակներում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով. ռոբոտատեխնիկա, մեքենայական ուսուցում, տվյալների ճարտարագիտություն, տվյալների վերլուծություն և վիճակագրություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2025 թվականի հուլիսի 5-ը ներառյալ: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ ai.1991@mil.am, հեռախոս՝ 1-28:



ԼՐԱՀՈՍ