Գրքի միջազգային փառատոնը՝ Սյունիքի և Շիրակի մարզերում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնվում է և 2025 թվականին կանցկացվի նաև ՀՀ մարզերում, մասնավորապես՝ Սյունիքում և Շիրակում։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Որոշման համաձայն՝ Գրքի միջազգային փառատոնի պատշաճ իրականացման նպատակով հատկացվել է 19,1 մլն դրամ, որից 9,1 մլն դրամը՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում։ Համաձայն հիմնավորման՝ մարզերում Գրքի միջազգային փառ
ատոնի անցկացումը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել ստեղծագործական կարողությունների դրսևորման և մշակութային կյանքի աշխուժացման համար: Նախաձեռնության նպատակն է խթանել մշակութային կյանքի ապակենտրոնացումը, ընթերցանության մշակույթի զարգացումը և տարածումը՝ մշակութային ակտիվ հոսքերում ներգրավելով մարզերում ապրող գրողներին և ստեղծագործողներին։ 2017 թվականից սկսած՝ փառատոնն անցկացվել է միայն Երևանում, և դրա շուրջ հանրապետական և միջազգային հետաքրքրությունները տարեցտարի ավելացել են, ինչն էլ հիմք է հանդիսացել փառատոնը մարզեր տեղափոխելու համար։ Իրավական ակտի ընդունմամբ մինչև տարեվերջ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառ
ումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական և ժամանակակից գրականության հանրայնացմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության բացի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը: