🎥 Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներ
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Օհանավան գյուղի մի բնակիչ ու նրա որդին տանն ապօրինի պահում են ինքնաձիգ:Հունիսի 12-ի առավոտյան 48-ամյա հայրն ու 23-ամյա որդին ձերբակալվեցին և տեղափոխվեցին բաժին:Հայրը խոստովանեց, որ հացատանն ունի մասնատած ինքնաձիգ ու փամփուշտներ, իսկ որդին հայտնեց, որ ամիսներ առաջ տեսել է հրազենը, և հայրն ասել է, թե ուզում է այն հանձնել ոստիկանություն:Արագածոտնի մարզային ք
ննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված խուզարկությամբ նրանց հացատանը հայտնաբերվեց քանդված վիճակում «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 25 փամփուշտով պահունակ և էլի 36 փամփուշտ:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։Կրկին հորդորում ենք չսպասել նման ավարտի, այլ խուսափել քրեական պատասխանատվությունից` ապօրինի պահվող զենք-զինամթերքը ժամանակին կամավոր հանձնելով իրավապահներին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: