Սինթետիկ թմրամիջոց ու դանակ պահող երիտասարդին ոստիկանները ձերբակալել են
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով հունիսի 11-ին Շենգավիթում ձերբակալել և վարչություն են տարել 26-ամյա մի երիտասարդի։Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց և դանակ։Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորութ
յունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: