Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն։ Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:



ԼՐԱՀՈՍ