Բարսելոնայի նախագահը ակումբի վերաբերյալ կարևոր հայտարարություն է արել .armsport.am

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի ներկայիս ֆինանսական վիճակի մասին։ «Մենք ավարտել ենք «Բարսելոնայի» ֆինանսական վերականգնումը։ Մենք դա արեցինք առանց իմպրովիզացիայի, առանց բախտի և առանց արտաքին օգնության:

Մենք բազմաթիվ արժեքներ, սկզբունքներ և էթիկա ունեցող ակումբ ենք: «Բարսելոնան» ավելին է, քան պարզապես ակումբ»,- ասել է Լապորտան մամուլի ասուլիսի ժամանակ։ Լա լիգայում կայացած 19 տուրերից հետո «Բարսելոնան» 38 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Կատալոնական ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին՝ «Բետիսի» հետ: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ