Նոր տրանսֆերի սպասումով․ Բիչախչյանը հեռացել է Պոգոնից և բուժզննում է անցնում նոր ակումբի կազմում .armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հեռացել է լեհական «Պոգոնից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա խաղացողը ակումբի թույլտվությամբ հեռացել է Թուրքիայի Բելեկ քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավքից։ Վահանն այս պահին բուժզննում է անցում նոր ակումբին միանալու համար, որի անունը դեռևս անհայտ է։
25-ամյա կիսապաշտպանը «Պոգոնում» հանդես է գալիս 2022 թվականից։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։