Աշտարակցի տղամարդը տանը թմրանյութ էր պահում և աճեցնում. Նա ձերբակալվել է

Օրերս Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի բնակիչ 54-ամյա տղամարդն իր տանը և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, նաև պահում և օգտագործում է մարիխուանա։Մայիսի 20-ին 54-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տանը, բակում և օժանդակ շինություններում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 20 գրամ մարիխուանա, կան

եփի սերմեր և կանեփի բույսեր, նաև` պայթուցիկներ ու տարբեր տրամաչափի 14 փամփուշտ։Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ