Նոր հնարավորություններ` QR կոդերով վճարումների համար .banks.am

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ: Այն ուժի մեջ կմտնի 2025 թ․ հոկտեմբերի 1-ից:

ԿԲ-ից հայտնում են, որ համաձայն նոր կարգավորման` առեւտրի եւ/կամ ծառայությունների մատուցման կետերում առեւտրային բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղադրված մեկ միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են ՔՅՈւԱՐ-ով վճարման հնարավորություն: Հետեւաբար, ՔՅՈւԱՐ կոդով վճարման հնարավորություն տրամադրող ֆինանսական կազմակերպությունները պետք է ապահովեն վճարումների կամ փոխանցումների կատարումը իրենց կողմից տրամադրված հավելվածներով, մեկ միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով:

Առաջարկվող կարգավորման նպատակն է ՔՅՈւԱՐ կոդի միջոցով վճարումների կամ փոխանցումների կատարումն ապահովող գործընթացները դարձնել հարմար եւ արդյունավետ ինչպես վճարողների եւ ծառայություն մատուցողների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների համար: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ