ԱրարատԲանկի հովանավորությամբ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում կայացել է Hooverphonic-ի համերգը .banks.am
ԱրարատԲանկի հովանավորությամբ մայիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աննախադեպ համերգը: Իրադարձությունը կայացել է ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակում՝ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության գործընկերությամբ:Այս բացառիկ մշակութային իրադարձությունն առանձնահատուկ էր նաեւ իր սոցիալական բաղադրիչով: ԱրարատԲանկի նախաձեռնությամբ համերգին ուղղված գումարի մի մասը կհատկացվի Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի կրթական պայմանները բարելավելուն:«Որպես Բելգիայի դեսպան՝ ինձ համար, իհարկե, գերնպատակ է նպաստել երկու ժողովուրդների, երկու երկրների միջեւ բուռն հարաբերությունների զարգացմանը, եւ այսօրվա նույն Hooverphonic խմբի կատարումը այս հրաշալի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ այդ գործի մի մասն է, իսկ այս ծրագիրը կայացել է ԱրարատԲանկի հետ համագործակցությամբ», - նշել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։«Մենք համոզված ենք, որ մշակույթին եւ արվեստին ուղղված այն միջոցառումները, որոնք սահմաններ չեն ճանաչում եւ ըստ էությա
ն համախմբում են համայն աշխարհի մարդկանց, եւս շատ կարեւոր են։ Սա մի ինքնատիպ հնարավորություն է հենց արվեստի եւ մշակույթի խմբերի՝ միասնական գործելու եւ աշխարհին այդ դրական ուղերձները հղելու համար»,- ասել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։«Նմանօրինակ համերգները, կարծում եմ, Հայաստանում հատկապես հայ հանդիսատեսին ներկայացնելը մեզ համար շատ կարեւոր է։ Շատ ուրախ ենք, որ կարողացանք ունենալ այնպիսի աջակից՝ ի դեմս ԱրարատԲանկի, ինչն իրականություն դարձրեց այս գեղեցիկ համերգը»,- նշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։«Hooverphonic-ի համերգը վերածվել է իսկական երաժշտական տոնի՝ հանդիսատեսին պարուրելով անմոռանալի զգացողություններով եւ ստեղծելով մտերմիկ կապ երգիչների ու ունկնդիրների միջեւ։ Յուրաքանչյուր կատարման ավարտին հնչում էին բուռն ծափահարություններ, իսկ համերգի վերջում ողջ դահլիճը հոտնկայս, երկարատեւ ծափահարություններով է արտահայտել իր հիացմունքը։ Միջոցառումը ոչ միայն հարստացրեց հայաստանյան մշակութային կյանքը, այլեւ դարձավ հիշարժան փորձառություն բոլոր երաժշտասերների համար՝ բարձր նշաձող սահմանելով նմանատիպ հետագա նախաձեռնությունների համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։