Չեն ավարտում նորից, ավարտում են կրկին․ Թայսոն Ֆյուրին 3-րդ անգամ ավարտեց կարիերան .armsport.am

Ծանր քաշային կարգում WBC վարկածով նախկին չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին, որը վերջին երկու մենամարտերում պարտվել է ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին, կրկին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Հատկանշական է, որ բրիտանացի բռցնքամարտիկը երրորդ անգամ է հայտարարում պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ 36-ամյա Ֆյուրին առաջին անգամ հայտնել էր կարիերան ավարտելու մասին 2016 թվականին, երբ հաղթել էր ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին։
2022-ին Ֆյուրին պարտության մատնեց իր հայրենակից Դիլիան Ուայթի ու կրկին հայտնեց կարիերան ավարտելու որոշման մասին։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։