Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Տալլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:
Քննարկվել է երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Էստոնիայի ԱԳ նախարարի ուղեկցությամբ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև ծաղիկներ է զետեղել «Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի» մոտ։