ChatGPT-ին հասանելի կլինի TIME-ի 101 տարվա պատմությունը

OpenAI-ը և TIME-ը մեկնարկել են բազմամյա համագործակցություն, որի շրջանակներում AI-ն հասանելիություն կունենա ամսագրի ընթացիկ բովանդակությանը և 100 տարվա արխիվներին: Սեմ Ալթմանի ընկերությունն օգտագործում է հրատարակության նյութերը «իր արտադրանքը բարելավելու համար», հավանաբար արհեստական ​​բանականության ուսուցման համար: Ամսագրի բովանդակությունը կցուցադրվի ChatGPT-ում՝ ի պատասխան օգտատերերի հարցերի՝ մեջբերումով և սկզբնաղբյուրի հղումով: «Իր 101-ամյա պատմության ընթացքում TIME-ը նորամուծություններ է կատարել, որպեսզի արժանահավատ լրագրությունը զարգանա տեխնոլոգիաների հետ միասին ։

OpenAI-ի հետ համագործակցությունն առաջ է մղում մեր առաքելությունը՝ ընդլայնելու վստահելի տեղեկատվության հասանելիությունն ամբողջ աշխարհում, քանի որ մենք շարունակում ենք նոր ուղիներ փնտրել TIME-ի լրագրությունը ամբողջ աշխարհի լսարանին հասանելի դարձնելու համար»,- ասել է հրատարակության գործառնական տնօրեն Մարկ Հովարդը: Համաձայնագրի շրջանակներում ամսագիրը հասանելիություն կունենա OpenAI տեխնոլոգիաներին՝ «իր լսարանի համար նոր ապրանքներ մշակելու համար»: «Մենք համագործակցում ենք TIME-ի հետ՝ մեր արհեստական բանականության գործիքների միջոցով մարդկանց համար նորությունների կոնտենտին հասանելիությունը հեշտացնելու, ինչպես նաեւ հեղինակավոր լրագրությանը աջակցելու համար ՝ ապահովելով սկզբնաղբյուրի պատշաճ նշումը»,-հայտարարել է AI ստարտափի գլխավոր օպերացիոն տնօրեն Բրեդ Լայթքափը: OpenAI-ն նախկինում բախվել է մի շարք դատական ​​հայցերի՝ հեղինակային իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ:

Մասնավորապես, հունիսի 27-ին Հետաքննական լրագրության կենտրոնը հայցեր է ներկայացրել ընկերության և Microsoft-ի դեմ։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ