🎥 Ֆասթ Բանկն imID թվային ինքնության մատակարար ընկերության հիմնադիր խորհրդի անդամ եւ բաժնետեր է .banks.am

Հայաստանյան 10 բանկի, որոնց թվում իր խոշոր ներդրումով նաեւ է, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ոլորտի 3 օպերատորի գործուն աջակցությամբ ստեղծվել է imID ընկերությունը, որը տրամադրում է էլեկտրոնային ինքնության լուծումներ անհատների, բիզնեսների եւ պետական մարմինների համար։ Ֆասթ Բանկը imID թվային ինքնության մատակարար ընկերության հիմնադիր խորհրդի անդամ եւ բաժնետեր է, ընկերությունը նպատակ ունի աջակցել Հայաստանում, ինչպես նաեւ դրա սահմաններից դուրս էլեկտրոնային ինքնության, անհատին տրվող բոլոր տեսակի փաստաթղթերի, օրինակ՝ տարատեսակ իրավահարաբերություններում կիրառվող պայմանագրերի, ստորագրության անվտանգ թվային այլընտրանք ստեղծելուն։«Ֆասթ Բանկը կարեւորում է գործընթացների եւ առաջարկվող ծառայությունների թվայնացման զարգացումը, մասնավորապես, բանկային ոլորտում։ Այդ պատճառով բանկը որոշում է կայացրել, որպես բաժնետեր, մասնակցել imID ընկերության նախաձեռնությունների իրականացման գործընթացում։ Ներկա դրությամբ imID-ն արդեն գործածել է ինքնության նույնականացման ավտոմատ կիրառումը, հաջորդ քայլով նախատեսում է գործածել ստորագրության նույնականացումը եւ տվյալների փոխանակումն ավելի անվտանգ միջավայրում։ Կարծում եմ՝ սա դրականորեն կանդրադառնա վերջնական օգտատերերի համար, կատարել գործարքներ ավելի արագ, հարմար եւ ապահով միջավայրում», - ասել է Ֆասթ Բանկի Հատուկ սերվիսների կառավարման ծառայության ղեկավար Զելիմ Սիմոնյանը։«Քանի որ հայաստանյան imID-ն նպատակ ունի ստանալ Եվրամիության eIDAS կարգավորման համապատասխանության հավաստագիր եւ դառնալ որակավորված վստահության ծառայություններ մատուցող (QTSP) ընկերություն, օգտատերերն առաջիկայում ապահովված կլինեն թվային ինքնությունների եւ գործարքների փոխճանաչելիության հնարավորությամբ Եվրոպական Միության բոլոր երկրներու

մ։ Պարզ ասած՝ Ֆասթ Բանկը որպես imID հիմնադիր խորհրդի անդամ եւ բաժնետեր նպաստում է, որ ծառայության օգտատերերն առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնեն էլեկտրոնային գրանցում, մուտք գործեն imID-ով, հաստատեն գործարքներ, ստորագրեն ցանկացած թվային փաստաթուղթ առցանց՝ խնայելով ժամանակը։Թե՛ փաստաթղթերի ստորագրման, թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր գործարք ապահովված է հզոր գաղտնագրման եւ գործառնական պաշտպանական մեխանիզմներով»,- ասվում է Ֆասթ Բանկի հաղորդագրությունում:«Մեր այս նախաձեռնության նպատակն է ստեղծել թվային ինքնության այնպիսի էկոհամակարգ, որն ամբողջովին նոր ընթացք կտա երկրի թվային ապագայի զարգացմանը, կլինի թվային վստահության հիմքը Հայաստանում։ Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ imID-ն արդեն գործում է՝ հիմնված ամբողջությամբ նոր, ժամանակակից ենթակառուցվածքի վրա, որը նախագծվել է ապահովելու ԵՄ eIDAS կարգավորման լիարժեք համապատասխանություն։ Սա նշանակում է, որ մենք այս ամենն ստեղծում ենք ոչ միայն այսօրվա համար, այլեւ ապահով ապագայի համար, որտեղ Հայաստանի քաղաքացիներն ու կազմակերպությունները կկարողանան լիարժեք ինտեգրվել միջազգային թվային համակարգերին», - ասել է imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը։Այս պահի դրությամբ ծառայությունից օգտվում է 125 000 անձ։



ԼՐԱՀՈՍ