Ընկերոջը մարմնական վնասվածք պատճառած պատանին ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

Ապրիլի 21-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռված վնասվածքով բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում նրան դանակով հարվածել է հասակակից ընկերը:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:16-ամյա պատանին ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ

մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ