Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է դանիական պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է դանիական պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգարդի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-դանիական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, քաղաքական, տնտեսական ոլորտներին վերաբերող հարցեր: Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող փոխգործակցության կարեւորությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծին, շնորհակալություն հայտնել դանիական կողմին խաղա
ղության հաստատման հարցում հետեւողական աջակցության համար: Սյորեն Սյոնդերգարդը նշել է, որ աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը եւ խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին: Նա ընդգծել է խաղաղության համաձայնագրի եւ տեւական խաղաղության հաստատման կարեւորությունը եւ իրական քայլերի անհրաժեշտությունը՝ խաղաղության գործընթացի հաջողությունն ապահովելու համար: Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման եւ ԵՄ հետ հարաբերությունների ընդլայնման համատեքստում Հակոբ Արշակյանն ընդգծել է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի կարեւորությունը: Դանիական կողմը պատրաստակամություն է հայտնել բոլոր քննարկված ուղղություններով հայկական կողմին աջակցություն ցուցաբերելու հարցում: