ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները .banks.am

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսումներով Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 5 %, իսկ 2026 թվականին՝ 4,7 %։ :Նրա խոսքով՝ 2024 թվականի սեպտեմբերին ԱԶԲ-ն կանխատեսում էր, որ 2025 թվականին աճը կկազմի 6%: Կանխատեսման փոփոխությունը կապված է ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների կրճատման հետ:Դոն Լամբերտի տնտեսական աճի վրա ազդող մի քանի գործոն է առանձնացրել. «Կարծում եմ, որ ներքին պահանջարկի աճը տնտեսական աճի հիմնական պայմանը կլինի՝ ֆինանսների, կառուցապատման, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում: Ակնկալվում ենք նաեւ, որ կառավարությունը ենթակառուցվածքների եւ հարակից ոլորտներում ներդրում անելու նպատակ ունի, բայց եթե այս կամ այն պատճառներով ա

ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող...

յդ նախագծերը չիրականան, այդ դեպքում աճի տեսանկյունից կարող ենք խնդիրներ ի հայտ գալ:Մյուս կետը վերաբերում է արտաքին գործոններին, քանի որ գտնվում ենք ոչ սովորական տնտեսական ժամանակաշրջանում՝ նաեւ ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի տնտեսական նոր քաղաքականության հետ կապված: Մյուս գործոնը աշխարհաքաղաքական լարված իրավիճակն է»:Խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի մասին, ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է. «Որքան շուտ խաղաղություն հաստատվի, այնքան ավելի շատ արտասահմանյան բիզնեսները վստահություն կունենան Հայաստանում ներդրումների հուսալիության վերաբերյալ։ Այս առումով կարեւոր եմ համարում Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Այն կնպաստի տնտեսական ինտեգրմանը եւ կնպաստի երկարաժամկետ տնտեսական աճի»։ Դոն Լամբերտը հավելել է, որ ԱԶԲ-ն այս տարի Հայաստանին աջակցելու մի քանի ծրագիր ունի: Դրանցից մեկը Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումն է՝ այս նախագծում $260 մլն-ի ներդրում է արվել:«Մենք նաեւ կենտրոնանում ենք բնակարանաշինության ծրագրերի վրա, որպեսզի բնակարանով ապահովենք 2023 թվականին տեղահանված հայերին: ԱԶԲ-ն կառավարության հետ սերտորեն աշխատում է նաեւ դպրոցների կառուցապատման գործում եւ այս պահին քննարկում ենք դպրոցաշինության ծրագրերը 2026 թվականին ընդլայնելու հեռանկարը»,- նշել է նա:Արփի Զիլավյան

ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող...



ԼՐԱՀՈՍ