IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ .banks.am

IDBank-ը աշխարհը բացահայտելու ճանապարհին միշտ հաճախորդների կողքին է՝ շահավետ առաջարկներով ու անակնկալներով։ Հերթական բացառիկ առաջարկը մինչեւ տարեվերջ կուրախացնի ճամփորդելու սիրահարներին, հատկապես՝ իրենց ժամանակը բիզնես սրահի հարմարավետ միջավայրում անցկացնել նախընտրողներին։2025թ. ապրիլի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը IDBank-ի ինչպես գործող, այնպես էլ նոր պատվիրած Travel քարտի քարտապանները նախկին առանց նախապայմանի բիզնես սրահներ 2 մուտքի հնարավորությունից բացի կստանան մուտքի եւս 1 հնարավորություն։Բանկից հիշեց
նում են, որ սմարթֆոնում պետք է ունենալ Visa Airport Companion հավելվածը, որի միջոցով էլ մուտք կգործեք բիզնես սրահներ, ինչպես նաեւ կհետեւեք Ձեր օգտագործված ու դեռ առկա մուտքերի քանակին։«Աշխարհի 1300 օդանավակայանների բիզնես սրահների դռները եւս մեկ անգամ կբացվեն ձեզ համար՝ հարմարավետ ու հաճելի դարձնելով թռիչքին սպասելու ժամանակը, որովհետեւ IDBank-ի հետ ճամփորդելը, գնումներն ու կյանքի բոլոր իրա
դարձությունները կիսելը միշտ շահավետ է»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։