ԱրմՍվիսԲանկը միացել է ArcaPay-ին .banks.am

ArcaPay-ով դրամային փոխանցումներն արդեն հասանելի են ԱրմՍվիսԲանկի մոբայլ հավելվածում: Այսուհետ ԱրմՍվիսԲանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ArmSwiss Mobile հավելվածով վայրկյանների ընթացքում գումար փոխանցել համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ մուտքագրելով ընդամենը ստացողի բջջային հեռախոսահամարը:Բանկից հայտնում են, որ գումար փոխանցելու համար բավարար է մուտք գործել հավելվածի «Փոխանցումներ եւ վճարումներ» բաժին, ընտրել «Փոխանցում ArcaPay համակարգով», նշել հեռախոսահամարը, ընտրել ArcaPay համակարգին միացած բանկը, գրել գումարի չափը եւ փոխանցում կատարել: Գումարը ստացողի՝ ՀՀ դրամով ընթացիկ, քարտային կամ կուտակային (խնայողական) հաշվին հասանելի կդառնա վայրկյանների ընթացքում: ArcaPay գործիքի ներդրմամբ ԱրմՍվիսԲանկը ընդլայնում է գործիքակազմը՝ իր օգտատերերին հնարավորություն ընձեռելով հեռախոսահամարով դրամային փոխանցումներ կատարել նաեւ համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին։Բանկային հաշվից փոխանցում ՀՀ այլ բանկի քարտային կամ բանկային հաշվին՝ ՀՀ դրամով.     փոխանցման միջնորդավճար – 0.1%, նվազագույնը՝ 1 Հ

Հ դրամ     1 գործարքի նվազագույն գումար – 1,000 ՀՀ դրամ     1 գործարքի առավելագույն գումար – 399,000 ՀՀ դրամ     Գործարքների օրական քանակ – 10 գործարք ArcaPay փոխանցումներն այս պահին հասանելի են հետեւյալ բանկերի հաճախորդներին՝ Էվոկաբանկ, Ամերիաբանկ, Կոնվերս Բանկ եւ Ամիօ բանկ։ ԱրմՍվիսԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ