«Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի ամենամյա աշխատաժողովում ներկայացվել են 2023-2024 թթ. հայաստանյան արդյունքները

Հայաստանը մասնակցում է Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի ամենամյա աշխատաժողովին։ Աշխատաժողովում 2023-2024 թվականների «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի հայաստանյան արդյունքները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Առանձնակի անդրադարձ է եղել միջազգային հնագիտական արշավախմբերի աշխատանքին, մասնավորապես՝ եվրոպական երկրների հետ համատեղ իրականացվող պեղումներին։ Նշենք, որ «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը հիմնադրվել է Ֆրանսիայի կողմից և իրականացվում է յուրաքանչյուր տարի հունիս ամսին՝ շուրջ 40 եվրոպական երկրների մասնակցությամբ։ ԿԳՄ

«Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի ամենամյա աշխատաժողովում...

Ս նախարարության համակարգմամբ՝ Հայաստանը ծրագրին միացել է 2022 թվականին: Դրա շրջանակում կազմակերպվում է շուրջ 20 միջոցառում, որոնց նպատակն է համայնքներին և հանրության ավելի լայն շերտերին իրազեկել հնագիտական ժառանգության մասին և մասնակիցը դարձնել դրանց պահպանությանը։

«Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի ամենամյա աշխատաժողովում...



ԼՐԱՀՈՍ