«Բնության փոխակերպում»․ գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարտի 26-ից Հայաստանի նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցադրության են ներկայացված նկարչի 50 աբստրակտ ստեղծագործություններ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ հեղինակի ուղեկցությամբ ծանոթացել ցուցադրությանը։ Ներկայացնելով գործերը՝ Սուրեն Սաֆարյանը նշել է՝ ամենադժվար ոճն աբստրակտ արվեստն է. «Աբստրակտ գործը զուտ ներկերը և ձևերը տեղադրելու հմտությունը չէ։ Դա ճանապարհ է՝ անկումներով ու հաղթանակներով լի, ապրելու ճանապարհ․․․»: Շրջայցից հետո տեղի է ունեցել «Աբստրակտ արվեստը որպես 20-րդ դարի ֆենոմեն. նոր իրականության ռեալիզմը» թեմայով դասախոսություն՝ նվիրված Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով ցուցահանդեսին։ Դասախոսության

«Բնության փոխակերպում»․ գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի անհատակա...

շրջանակում ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Աննա Գալստյանը ներկայացրել է աբստրակտ արվեստին առնչվող մի շարք թեմաներ։ Արծարծվել են հարցեր՝ արվեստում առաջին աբստրակտ աշխատանքի, աբստրակցիոնիզմի օրրանների, հայ աբստրակցիոնիզմի կայացման վրա ազդեցություն թողած արվեստագետների և իրադարձությունների վերաբերյալ: Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում կգործի մինչև ապրիլի 4-ը: Այցի շրջանակում Դանիել Դանիելյանն ու Սուրեն Սաֆարյանը քննարկել են Հայաստանի նկարիչների միության գործունեությանն առնչվող հարցեր:

«Բնության փոխակերպում»․ գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի անհատակա...



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ