1 զոհ, 1 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին

Մարտի 29-ին, ժամը 17.10-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 39-րդ կմ-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «ԿամԱԶ» և «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ։ «ԶԻԼ»-ի ուղևորը՝ 23-ամյա Սարգիս Ղ.-ն, մահացել է, իսկ 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։Կատ
արվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարան
ի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: