Հնդկական Intellect Design Arena-ն լուծումներ կապահովի Հայաստանի ԿԲ-ի համար .banks.am

Ծրագրային ապահովման հնդկական մատակարար Intellect Design Arena-ն իր Intellect Quantum Central Banking System (QCBS) լուծումը կտրամադրի Հայաստանի Կենտրոնական բանկին, -ը։Մատակարարը նշում է, որ լուծումը կօգնի Հայաստանի ԿԲ-ին օպտիմալացնել բիզնես գործընթացները տարբեր ստորաբաժանումներում, իսկ «գործընթացների ավտոմատացումը կվերացնի «ձեռքով» միջամտությունները գործարքների մշակման մեջ»։Intellect Design Arena-ն Հայաստանի Կենտրոնական բանկին նաեւ կտրամադրի արժույթի կյանքի ցիկլի կառավարման եւ գանձապետական կառավարման լուծումներ։Ծրագրի իրականացմանը կաջակցի Intellect Design Arena-ի տեղացի գործընկեր եւ համակարգային ինտեգրատոր Intracom Armenia-ն:Հաղորդագրութ

յունում մեջբերված են Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանի խոսքերը, որը հույս է հայտնել, որ QCBS-ն «առողջ եւ ռազմավարական հիմք կստեղծի՝ աջակցելու բանկային համակարգերի նորացմանը Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում»։ Դա, նրա խոսքով, կնպաստի նոր նախաձեռնություններին, ինչպիսիք են տարածաշրջանային վճարային համակարգերը:Intellect Design Arena ծրագրային ապահովումը օգտագործվում է մի շարք կենտրոնական բանկերի,

այդ թվում՝ Հնդկաստանի պահուստային բանկի, Լեսոտոյի կենտրոնական բանկի, Սեյշելյան կղզիների կենտրոնական բանկի, Եթովպիայի ազգային բանկի եւ շվեդական Riksbank-ի կողմից:



ԼՐԱՀՈՍ