Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի եւ Հոնկոնգի միջեւ տնտեսական կապերի զարգացմանը

Նախագծով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 19-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի խոսքով համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երեւանում եւ ունի երկու հիմնական նպատակգ բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա: Այն  հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար, ինչպես նաեւ ձեւավորել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ: Զեկուցողը նշել է, որ փաստաթուղթը համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների՝ շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների: Համաձայնագրով երկու պետությունների հարկային մարմինների միջեւ նախատեսվում է համագործակցության հաստատում: Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կն

պաստի տնտեսական կապերի զարգացմանը: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով դուրս կգա շրջանառությունից:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն