Binance-ը MGX-ից կրիպտոարժույթով $2 մլրդ ներդրումներ կստանա .banks.am

Կրիպտոարժույթի բորսա Binance-ը Աբու Դաբիից արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների ներդրող MGX-ից կստանա $2 միլիարդի ներդրումներ:Ներդրումը կարվի ստեյբլքոիններով: Սա կլինի պատմության մեջ կրիպտոարժույթով ամենախոշոր ներդրումը և Binance-ի համար առաջին ինստիտուցիոնալ ներդրումը:MGX-ը նաև փոքրամասնական բաժ
նեմաս կստանա Binance-ում:MGX-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Յահյան հայտարարել է, որ Binance-ում ներդրումները «վկայում են թվային ֆինանսների համար բլոկչեյնի վերափոխիչ ներուժը առաջ մղելու մեր հանձնառության մասին»:Binance-ի 5000 աշխատակիցներից 1000-ը տեղակայված են ԱՄԷ-ում: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`