Meta-ն 1 մլն դոլար է նվիրաբերել Թրամփի հիմնադրամին .Բիզնես 24

Meta ընկերությունը 1 միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը CNN-ին հաստատել է ընկերությունը։ Այս լուրից երկու շաբաթ առաջ Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Ֆլորիդայում հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ։

CNN-ը հաղորդում է, որ Ցուկերբերգը ձգտում է ավելի ակտիվ դեր ստանձնել գալիք վարչակազմում, որը կարող է ներառել տեխնոլոգիական քաղաքականության ձևավորումը: Սա մեծ շրջադարձ է գրեթե չորս տարի առաջ առկա իրավիճակի համեմատ, երբ Meta-ն իր հարթակներում արգելափակեց Թրամփին 2021 թվականի հունվարի 6-ի խռովությունից հետո: Իսկ մարտին Թրամփը CNBC-ին տված հարցազրույցում Facebook-ը որակել էր որպես «ժողովրդի թշնամի», որի հետևանքով սոցցանցի մայր ընկերության՝ Meta-ի բաժնետոմսերի գինն այդ օրը նվազել էր ավելի քան 4%-ով։ 2024 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Ցուկերբերգը թեկնածուներից ոչ մեկին չէր հայտնել իր աջակցությունը։

Սակայն այս տարի ավելի վաղ նա գովել էր Թրամփի արձագանքն իր դեմ իրականացված մահափորձին՝ նրան անվանելով խիզախ։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ