ՔՈ Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են հրազեն

Մարտի 12-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աճարկուտ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է հրազեն:Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննության ընթացքում առանձնատան պատշգամբում գտնվող բազմոցի հետևում հայտնաբերվել է «Տոզ» տեսակի, առանց գործարանային համարի ակոսափող հրազեն` յոթ փամփուշտով:Ըստ երիտասարդի` հանգուցյալ պապին պատկանող հրազենը գտել է մոտ երկու ամիս առաջ` տանիքում:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային վարչություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատար
անի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: