Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առեւտրի ֆինանսավորման ոլորտում .banks.am

Կոնվերս Բանկը կրկին վերահաստատել է Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը՝ վեցերորդ անգամ լավագույնը ճանաչվելով հեղինակավոր Global Finance ամսագրի «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում:Մրցանակաբաշխությունն իրականացվել է Ամստերդամում՝ «BAFT Europe Bank-2025» համաժողովի շրջանակում, որտեղ Կոնվերս Բանկը ներկայացրել է բանկի Ֆինանսական տնօրեն, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Հրանտ Հակոբյանը։Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը նշել է, որ իրենց համար պատվավոր եւ պարտավորեցնող է առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկի ջանքերին տրված այս բարձր գնահատականը.«Այն ոչ միայն վկայում է ոլորտում հաջողությունների, արդյունավետության մասին, այլեւ մղում է նորարարական լուծումների, շարունակական
զարգացումների, որոնք թույլ կտան այսուհետ եւս պահպանել առաջատարի դիրքերը առեւտրի ֆինանսավորման ոլորտում»:«Կոնվերս Բանկը Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ընդգրկուն ծառայություններ առաջարկող ֆինանսական հաստատություն է: Այն կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչեւ առեւտրի ֆինանսավորման գործիքների ու վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: