Գեւորգ Թառումյան. Ամիօ բանկի աճող կապիտալը, թվային զարգացման ուղին եւ ապագայի պլանները .banks.am

-ն Ամիօ բանկի վարչության նախագահ Գեւորգ Թառումյանի հետ զրուցել է բանկի կանոնադրական կապիտալի ավելացման, վարկային պրոդուկտների զարգացման, ավանդների եւ մոբայլ բանկինգի զարգացման մասին։կարեւոր ռազմավարական քայլ է, որն արտացոլում է ինչպես մեր բանկի կայունությունն ու զարգացման հեռանկարները, այնպես էլ՝ բաժնետերերի վստահությունը: Բաժնետերերի կառուցվածքի փոփոխությունից հետո մենք մշակել ենք նոր ռազմավարություն՝ կենտրոնանալով մանրածախ եւ թվային բանկային ծառայությունների զարգացման վրա:Այս ուղղությունների ամրապնդման համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, հատկապես թվային տեխնոլոգիաների ոլորտում, ինչը թույլ կտա մեզ շարունակել առաջարկել մեր հաճախորդներին ավելի առաջադեմ ու հարմարավետ ծառայություններ։ Բացի այդ, նախատեսում ենք էականորեն ընդլայնել մանրածախ վարկային պորտֆելը՝ ավելացնելով ֆինանսավորման հասանելիությունը հաճախորդների ավելի լայն շրջանակի համար։Մյուս առանցքային ուղղությունը ռեբրենդինգն է, որը նախատեսում ենք ավարտին հասցնել այս տարվա ընթացքում։ Չնայած աշխատանքների մոտ 60%-ն արդեն իրականացված է՝ դեռեւս կան որոշ կարեւոր անելիքներ։ Այս բոլոր քայլերը կնպաստեն մեր դիրքերի էլ ավելի ամրապնդմանը բանկային համակարգում եւ շուկայում մեր ազդեցության աճին։- Որքանո՞վ են ֆիզիկական անձանց համար նախատեսված ավանդների պայմանները հարմարավետ եւ շահավետ։- Մեր բանկը պատմականորեն ավանդատուների բավականին մեծ կազմ է ունեցել, այժմ էլ շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել։ Ամիօ բանկը միշտ կարեւորել է ֆիզիկական անձանց ավանդների ներգրավումը՝ ապահովելով մրցունակ պայմաններ։ Այս տարվա սկզբից գործարկել ենք ակցիա՝ առաջարկելով 10.5% դրամային ավանդների համար, ինչպես նաեւ բարձրացրել ենք դոլարային եւ եվրոյով ավանդների տոկոսադրույքները։ Շուկայում մենք առաջարկում ենք միջինից բարձր եւ կայուն պայմաններ, որոնք գրավիչ են մեր ավանդատուների համար։- Ի՞նչ կառուցվածք ունի բանկի վարկային պորտֆելը եւ որքանո՞վ են մրցունակ Ամիօ բանկի կողմից տրամադրվող վարկերը: - Պատմականորեն մեր բանկը եղել է ավելի շատ կորպորատիվ վարկավորման բանկ, սակայն վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում ենք մանրածախ վարկավորումը: 2024-ի վերջի դրությամբ մեր վարկային պորտֆելը կազմել է 55% կորպորատիվ, 45%՝ ֆիզիկական անձանց վարկեր: Վերջիններիս հիմնական մասը հիփոթեքային եւ համեմատաբար խոշոր սպառողական վարկերն են։ Մեր հիփոթեքային վարկերը շուկայում բավականին մրցունակ են՝ խոշոր կառուցապատողների եւ պետական ծրագրերի հետ համագործակցության շնորհիվ։ Ակտիվ ենք ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում: Իհարկե, մենք շարունակելու ենք սպառողական վարկերի, մանրածախ վարկերի տրամադրումը։ Այս տարի պլանավորում ենք էականորեն ավելացնել ավտովարկերի ծավալը, ընդ որում՝ եւ առաջնային, եւ երկրորդային շուկայում։ Ավարտին ենք հասցնում նաեւ մեր վարկային հոսքագծի տեխնիկական լուծումները, որոնք մեզ հնարավորություն կտան փոքր մանրածախ՝ ապառիկի ոճի վարկեր առաջարկել մեր հաճախորդներին։ - Գիտենք՝ AMIO բանկն առաջինն էր համակարգում, որ մեկնարկեց VISA-ի հետ համատեղ AMIO Direct to account միջազգայ

ին փոխանցումների համակարգը: Կներկայացնե՞ք համակարգի հիմնական առավելությունները:- AMIO Direct to Account-ը մեր անցած տարվա կարեւոր ծրագրերից էր, որը հնարավորություն տվեց փոխանցումներ կատարել եվրոյով՝ դեպի Եվրոպա, դոլարով՝ դեպի Միացյալ Նահանգներ, իսկ այժմ արդեն դիրհամով՝ դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ: Այս տարբերակով փոխանցումներն ավելի հեշտ են, ավելի քիչ ինֆորմացիա է պահանջվում գործարքի համար։ AMIO Direct to account-ի առավելությունն այն է, որ փոխանցումները նաեւ բավականին մատչելի են, ինչը մեծացնում է դրանց գրավչությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար։- Որո՞նք էին Ամիօ բանկի 2024 թվականի ձեռքբերումները եւ ի՞նչ ծրագրեր ունի բանկը ընթացիկ տարվա համար:- 2024-ը մեզ համար շատ հաջող տարի էր։ Մեր ձեռքբերումների շարքում են պարտատոմսերի առաջին թողարկումն ու դրանց ցուցակումը, ինչպես նաեւ մանրածախ վարկային պորտֆելի աճը՝ մոտ 30%-ով։ Միաժամանակ, մենք մեծ ներդրումներ ենք կատարել թվային տեխնոլոգիաներում, ինչի արդյունքում մեր հաճախորդների մեծ մասն այժմ ակտիվորեն օգտվում է մոբայլ բանկինգից, եւ հեռահար գործարքների մասնաբաժինն աճել է 50%-ից մինչեւ 83-84%։2023-ի վերջում հայտարարեցինք ռեբրենդինգի մասին, բայց հիմնական աշխատանքներն իրականացրեցինք 2024-ի ընթացքում։ Մենք հաղթեցինք Armenian Digital Awards 2024-ում՝ «Տարվա հավելված» եւ մի շարք այլ անվանակարգերում։ Մեզ համար կարեւոր էր, որ մեր մոբայլ ծրագիրը ճանաչվեց լավագույնը Հայաստանում, որովհետեւ այդ ուղղությամբ լուրջ ներդրումներ ենք անում՝ նպատակ ունենալով հնարավորինս շատ գործարքներ տեղափոխել այդ հարթակ։2025-ին մեր ծրագրերից մեկն է ավարտել ռեբրենդինգը եւ վերամշակել վարկային առաջարկները՝ դրանց մեծ մասի տեղափոխմամբ թվային հարթակներ։Անի ԽչոյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի