Արտաշատի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանություն կատարած անձանց

Մարտի 10-ի գիշերը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Արտաշատի գիշերային ակումբներից մեկի դիմաց անվտանգության աշխատակցի հետ վիճող երկու տղամարդկանցից մեկի մոտ հրազեն կա:Ոստիկանները շտապ մեկնեցին վիճաբանության վայր:Պարզվեց վիճող տղամարդկանց ինքնությունը. Նոյակերտ գյուղի 46-ամյա և Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 25-ամյա բնակիչներ էին:Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ժամը 4.30-ի սահմաններում տղամարդիկ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, գիշերային ակումբի դիմաց վիճել են անվտանգության աշխատակցի հետ, հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:46 և 25 տարեկան տղամարդիկ տեղափոխվել են Համայնքային ոստիկանո
ւթյան Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: 46-ամյա տղամարդը ներկայացրել է իր մոտ գտնվող առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակը:Նրա վարած վարած «Շեվրոլե վոլտ» մակնիշի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: