Ակբա բանկը ստացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» ոսկե մակարդակ .banks.am

Ակբա բանկը միջազգային հեղինակավոր MFR գործակալության կողմից արժանացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» (Customer protection certification) ամենաբարձր՝ ոսկե մակարդակի։MFR-ի կողմից Ակբա բանկի հավաստագրումը եւս մեկ անգամ արտացոլում է՝ • բանկում հաճախորդների հետ գործարար հարաբերությունների համապատասխանությունը հաճախորդների սպասարկման միջազգային չափանիշներին,• բանկի՝ հաճախորդակենտրոն գործունեության ընկալման բարձր մակարդակը,• հաճախորդների սպասարկման մեծ փորձառությունը։Ակբա բանկի մասինԱկբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5200 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությու
նների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի եւ ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:MFR-ի մասինMFR-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որն իրականացնում է գնահատումներ, տրամադրում տեխնիկական փորձագիտական աջակցություն ֆինանսական ոլորտին։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։