Apple-ը Siri-ին ավելացրել է ChatGPT չաթբոտը .Բիզնես 24

Դեկտեմբերի 11-ին Apple-ը թողարկեց ծրագրային թարմացում iPhone-ի, iPad-ի և Mac-ի համար՝ ավելացնելով ChatGPT-ի աջակցությունը Siri ձայնային օգնականին: OpenAI-ի չաթբոտը միանում է, երբ բարդ հարց է տրվում: Նախքան ChatGPT մուտք գործելը, օգտվողը պետք է թույլտվություն տա տեղեկատվություն փոխանցելու համար: Apple-ն ասում է, որ գաղտնիության պաշտպանությունը ներդրված է համակարգում, և OpenAI-ը չի պահում հարցումները: Ինտեգրումը թույլ է տալիս փոխազդել GPT-4o տարբերակի հետ:
Օգտատերերին պետք չէ ունենալ OpenAI-ի հաշիվ: Apple Intelligence-ը հասանելի է iPhone 15-ի և iPhone 16-ի ամբողջ շարքի Pro տարբերակների սեփականատերերին: Ի թիվս այլ iOS 18.2 AI թարմացումների․ Genmoji-ի միջոցով էմոջիների ստեղծում, պատկերների ստեղծման հարթակ՝ Image Playground, տեսողական տեղեկատվության վերլուծության տեխնոլոգիաներ՝ Visual Intelligence, Image Wand ֆունկցիա՝ լուսանկարներից առարկաները հեռացնելու համար: Genmoji-ն ի վիճակի է ստեղծել էմոջիներ՝ հուշումների հիման վրա: Դրանք կարող են օգտագործվել հաղորդագրություններում և արձագանքներում:
Visual Intelligence-ը հասանելի է iPhone 16-ում ներկայացված տեսախցիկի կառավարման կոճակի միջոցով: Մանրամասները սկզնաղբույր կայքում։