Հանդիպում՝ նվիրված Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴԻԱ բաղադրիչին միանալու գործընթացին

«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակում օրերս անցկացվել է հանդիպում՝ նվիրված Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴԻԱ բաղադրիչին միանալու գործընթացին։ Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները, «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի անձնակազմը, մեդիա ոլորտի փորձագետներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի հաջող իրականացման համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև տեսալսողական ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսվող հնարավորությունները։ Հանդիպման առանցքային թեման ՄԵԴԻԱ բաղադրիչին Հայաստանի անդամակցության ընթացակարգը և անհրաժեշտ քայլերն էին, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների տեսանկյունից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է «Ստեղծագործ Եվրոպայի» մեդիա բաղադրիչին անդամակցությունն ինչպես տեսալսողական մեդիայում ներառված դերակատարների համար զարգացման հնարավորությունների ընդլայնման, այնպես էլ քաղաքացիական հասարակության զարգացման տեսանկյունից։ Քննարկման արդյունքներով նախանշվել է անդամակցության ճանապարհային քարտեզը, ձևավորվել է աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն նաև

Հանդիպում՝ նվիրված Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴ...

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ ներգրավված տեսալսողական ոլորտի փորձագետներ։ Նախարարի տեղակալը նաև կարևորել է փորձագետների ներգրավումը ոչ միայն «Ստեղծագործ Եվրոպայի» մեդիա բաղադրիչին անդամակցության, այլև ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գործող Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի հնարավոր այլ դրույթների կյանքի կոչման տեսանկյունից: Ըստ այդմ՝ քննության կենթարկվեն ոչ միայն տեսալսո­ղա­կան մեդիայի, այլև կինոյի, մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված օրենքները, որպեսզի համապատասխան ոլորտներում ՀՀ օրեսնդրությունն առավելագույն մոտարկվի տվյալ ոլորտները կանոնակարգող եվրոպական դիրեկ­տիվներին։ Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային ծրագրին մասնակցում է դեռևս 2016 թվականից: 2021 թվականից մեկնարկել է նշյալ ծրագրի «Մշակույթ» բաղադրիչի երկրորդ շրջափուլը, որը գործելու է մինչև 2027 թվականը։ Ծրագրի շնորհիվ միայն 2023-24 թվականին մշակույթի ոլորտի 100 անհատ և 30 կազմակերպություն ներկայացրել են հայտադիմումներ, որոնցից 30 անհատ և 10 կազմակերպություն ստացել են աջակցություն, իսկ մեդիա բաղադրիչին անդամակցության շնորհիվ հնարավոր կլինի օգտվել նաև կինոատադրության և տեսալսողական ոլորտի ներկայացուցիչները։ ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային ծրագիրը մշակույթի ոլորտում ԵՄ ամենամեծ ծրագիրն է:

Հանդիպում՝ նվիրված Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴ...



ԼՐԱՀՈՍ

ՏՏ և Գիտություն

Զբոսաշրջություն