«Ֆորմուլա 1»-ի 10 ամենաբարձր վարձատրվող ավտոարշավորդները 2024 թվականին վաստակել են 317 միլիոն դոլար .Բիզնես 24

Forbes-ը կազմել է 2024 թվականի մրցաշրջանում «Ֆորմուլա 1»-ի ամենաբարձր վարձատրվող վարորդների ցուցակը։ Վարկանիշի առաջատարը երրորդ տարին անընդմեջ Red Bull-ի հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Վերստապենն է. նա դարձել է աշխարհի քառակի չեմպիոն և վաստակել մոտ 75 մլն դոլար: Երկրորդ տեղը զբաղեցրել է Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Համիլթոնը: Տարեվերջին բրիտանացին ստացավ 57 միլիոն դոլար: Լավագույն եռյակը եզրափակեց Լանդո Նորիսը «Մաքլարենից»՝ 35 միլիոն դոլարով: Վարկանիշի լավագույն հնգյակում են նաև Aston Martin-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն (27.5 մլն դոլար) և Ferrari-ի Շառլ Լեկլերը (27 մլն դոլար):
Հաջորդը Ջորջ Ռասելն են (Mercedes, 23 մլն դոլար), Օսկար Պիաստրին (McLaren, 22 մլն դոլար), Սերխիո Պերեսը (Red Bull, 19․5 մլն դոլար), Կարլոս Սաինցը (Ferrari, 19 մլն դոլար) և Պիեռ Գասլին (Alpin, 12 մլն դոլար): Այսպիսով, ընդհանուր առմամբ, 2024 թվականին Ֆորմուլա 1-ի 10 ամենաբարձր վարձատրվող ավտոարշավորդները ստացել են մոտ 317 միլիոն դոլար, ինչը 23 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին (258 միլիոն դոլար)՝ սա Forbes-ի եկամուտների վարկանիշի ամբողջ քառամյա պատմության լավագույն ցուցանիշն է ըստ «Ֆորմուլա 1»-ի եկամուտների։ Նշվում է, որ վարկանիշը կազմելիս հաշվի չի առնվել վազքուղուց դուրս վարձատրությունը, ներառյալ գովազդային պայմանագրերը։ Forbes-ի 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշի համաձայն՝ Հեմիլթոնն ունի 12 միլիոն դոլար եկամուտ, իսկ Վերստապենը՝ 5 միլիոն դոլար։ «Ֆորմուլա 1»-ում աշխատավարձերի աճը պայմանավորված է երկու հիմնական գործոնով. Նախ, «Ֆորմուլա 1»-ի ժողովրդականությունը հասել է ռեկորդային բարձունքների. 2023 թվականին Թագավորական մրցավազքի եկամուտը, ըստ առաջնության սեփականատիրոջ՝ Liberty Media-ի տարեկան հաշվետվության, կազմել է 3․2 միլիարդ դոլար, ինչը 25%-ով գերազանցում է նախորդ տարին։ Սա օգնում է ավելացնել մրցանակային գումարը բոլոր 10 մասնակից թիմերի համար, ինչպես նաև ընդլայնել հովանավորչական հնարավորությունները:
Հավելյալ կանխիկ գումարը բարձրացնում է թիմերի միջին արժեքը, որը Forbes-ի վերջին վարկանիշի համաձայն հասել է 1․88 միլիարդ դոլարի և թույլ է տալիս նրանց ավելի շատ ներդրումներ կատարել իրենց վարորդների մեջ: Մանրամասները սկզնաղբույր կայքում։