🎥 Նոր լուսավորություն՝ Երևանի փողոցներում

Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում: 2024 թվականին լուսավորության համար ներդր
ված գումարը մոտ 620,000,000 ՀՀ դրամ է։ 2025 թվականի հունվարից քաղաքում շարունակվում է լուսավորության բարելավման ծրագիրը, որը ներառում է 20 փողոց և 2 թաղամաս: Հին լամպերը փոխարինվում են բարձրորակ LED լուսատուներով, ինչը նպաստում է էլեկտրաէներգիայի համաչափ բաշխմանը և բարելավում լուսավորության պայմանները։ Ըստ էության, լուսավորության արդյունավետ
ության ցուցանիշը մեծացել է 50%-ով՝ ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսելով։