2024 թվականին Երևանում շների համար նախատեսված 4 նոր զբոսայգի է կառուցվել

Կոմիտասի, Դավիթ Անհաղթի, Մինաս Ավետիսյանի, ինչպես նաև Քանաքեռ ՀԷԿ զբոսայգիներում կենդանիներին հատկացված տարածքները կահավորվել են մեծ և փոքր շների համար նախատեսված խաղասարքերով, ապահովվել է ջուր և ստվեր:
Մայրաքաղաքում այս պահին շների 7 զբոսայգի կա:
Այդ ուղղությամբ շինարարություն է ընթանում նաև Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում: