Սթարմերի և Թրամփի հանդիպման հիմնական դրույթները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Սեր Քիր Սթարմերը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կատարելով իր առաջին այցը Սպիտակ տուն։ Ահա հանդիպման հիմնական պահերը, երբ նրանք պատասխանել են լրագրողների հարցերին մինչ և հանդիպումից հետո։ Սթարմերը ձեռնունայն չէր գնացել հանդիպմանը։ Նրա բացման խոսքի ընթացքում վարչապետը վերարկուի գրպանից հանեց պաշտոնական նամակ՝ հղված Թագավոր Չարլզ III-ի կողմից, որով Թրամփին հրավիրում էին երկրորդ պետական այցի։ Թրամփը մի պահ զարմացավ ու հարցրեց. «Պե՞տք է հենց հիմա կարդամ»։ Նամակը կարդալուց հետո նա ասաց, որ ընդունում է հրավերը և այն համարեց «պատվաբեր»՝ հավելելով, որ Թագավոր Չարլզը «հիասքանչ մարդ է»։ Թրամփն իր առաջին նախագահության ժամանակ՝ 2019 թվականին, հանդիպել էր Թագուհի Եղիսաբեթ II-ի հետ երեքօրյա պետական այցի շրջանակում։ Սթարմերը նշեց, որ Թրամփին երկրորդ անգամ պետական այցով հյուրընկալելու հրավերը «նախադեպ չունի»։ Հանդիպումը, չնայած քաղաքավարի մթնոլորտին, ցույց տվեց, որ Թրամփը ցանկանում է վերահսկողություն ունենալ քննարկման վրա։ Ինչպես այլ երկրների առաջնորդների հետ նախորդ հանդիպումների ժամանակ, այս անգամ էլ նա ակտիվորեն ուղղորդում էր զրույցը և լրագրողների հարցերը։ Հանդիպման ընթացքում Թրամփը թեթևակի առաջ թեքվեց՝ որոշակիորեն գերակշռելով խոսակցությունը։ Հետագա մամուլի ասուլիսում երկու առաջնորդները դիվանագիտական և պաշտոնական ոճով գովեցին միմյանց։ Թրամփը կատակեց, որ Սթարմերի «գեղեցիկ» առոգանությամբ ինքը կարող էր 20 տարի առաջ նախագահ

Սթարմերի և Թրամփի հանդիպման հիմնական դրույթները

ընտրվել։ Երբ Սթարմերին հարցրին Թրամփի՝ Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու առաջարկի մասին, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ փորձում եք հակասություն գտնել, որը չկա»։ Թրամփը կտրուկ ընդհատեց նրան՝ ասելով «բավական է», կրկին վերահսկելով խոսակցությունը։ Չնայած տարբեր քաղաքական մոտեցումներին, Թրամփը նշեց, որ իրենց միավորում է «սեփական երկրի հանդեպ սերը»։ Տնտեսական և անվտանգության հարցերում Սթարմերը բարձրաձայնեց Մեծ Բրիտանիայի առևտրային հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։ Թրամփն ասաց, որ Մեծ Բրիտանիայի հետ առևտրային համաձայնագիր կնքելու «շատ լավ հնարավորություն» կա, ինչը կարող է «շատ արագ» իրականություն դառնալ։ Խոսվեց նաև Չագոսի կղզիների մասին։ Թրամփն ասաց, որ «հաճելի կանխազգացում» ունի, որ Մեծ Բրիտանիայի և Մավրիկիոսի բանակցությունները հաջողությամբ կավարտվեն։ Թրամփն անդրադարձավ նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ նախ ժխտելով, որ նրան «դիկտատոր» էր անվանել, ապա գովեստով խոսելով նրա «քաջության» մասին։ Նա նշեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը կշարունակվի, երբ Զելենսկին այցելի Սպիտակ տուն՝ կնքելու կարևոր հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիր։ ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի՝ Եվրոպայում խոսքի ազատության սահմանափակումների մասին հայտարարություններին ի պատասխան, Սթարմերը ընդգծեց, որ Մեծ Բրիտանիան ունի խոսքի ազատության «հարուստ պատմություն», որը կմնա անփոփոխ։

Սթարմերի և Թրամփի հանդիպման հիմնական դրույթները



ԼՐԱՀՈՍ