🎥 Երևանն աջակցում է Գյումրիին՝ կարգավորելու թափառող կենդանիների խնդիրը

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին օրերին Գյումրիում են՝ համայնքին աջակցելու թափառող շների խնդիրը լուծելու գործում: ՀՈԱԿ-ը համալիր ծրագիր է իրագործում՝ կենդանիների ստերջացնում, «Կատաղություն» հիվանդության դեմ պատվաստում: Գյումրու համայնքապետարանը բացառում
է կենդանիների սպանդը և պատրաստ է շարունակել այս ծրագիրը՝ համագործակցելով ոլորտի մասնագետների հետ։