🎥 Երևանն ու սպորտը. Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը նոր նշաձող են սահմանում

Հայ մարմնամարզիկները հաղթանակով են վերադարձել Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլից։ Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունո
ւմ նվաճել է ոսկե մեդալ՝ հավաքելով 14.900 միավոր։ Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել և չեմպիոն դարձել օղակների վարժությունում՝ վաստակելով 14.133 միավոր։ Երևանի քաղաքային իշխանությունը շարունակելու է աջակցել մարզիկներին՝ Հայաստանի դրոշը բարձր պահ
ելու նոր հնարավորություններ ստեղծելով: