Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում

Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ • «Մարդկանց երկիրը» (1966) • «Սկիզբ» (1967) • «Մենք» (1969) • «Բնակ

իչներ» (1970) • «Տարվա եղանակներ» (1975) Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ընդգրկումը Կաննի հեղինակավոր կինոփառատոնում նրա արվեստի միջազգային բարձր գնահատականի հերթական վկայությունն է, որը վերահաստատում է Փելեշյանի առանձնահատուկ տեղը կինոյի պատմության մեջ։ Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը մայիսի 12–20-ն ազգային տաղավարով կմասնակցի կինոփառատոնի շրջանակում անցկացվող Marché du Film կինոշուկային։



ԼՐԱՀՈՍ