🎥 «Կասկադն» ավարտուն տեսք կստանա

20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես կամբողջանա։ Նախագծի իրականացման իրավունքն ստացել է 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիումը, որի անունից հանդես կգա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ «Կասկադի» անավարտ հատվածը կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին։  Ծրագիրն իրականացվելու է ըստ աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի։  1000-տեղանոց համերգա

սրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի և ժամանցի գոտիներ. «Կասկադը» դառնալու է Երևանի մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։  Աշխատանքներն ավարտին կհասցվեն հինգ տարվա ընթացքում։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն