Կանայք իրենց գիտելիքով և պատրաստվածությամբ ակտիվորեն մասնակցում են համակարգի խնդիրների լուծմանը՝ իրականացնելով բարդ և պատասխանատու աշխատանք. ՆԳՆ ոստիկանության պետ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ։ Այս օրը լավ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու այն կարևոր ներդրումը, որ կանայք ունեն ՆԳՆ ոստիկանության համակարգում։ Ձեր ներկայությունն ու ակտիվ ներգրավվածությունը տարիների ընթացքում դարձել է ոստիկանության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը։ Այսօր ոստիկանությունում ծառայող կանայ
ք իրենց գիտելիքով, պատասխանատվությամբ և մասնագիտական պատրաստվածությամբ ակտիվորեն մասնակցում են համակարգի խնդիրների լուծմանը՝ իրականացնելով բարդ և պատասխանատու աշխատանք։ Ձեր դերակատարությունը կարևոր է ոչ միայն ոստիկանության համակարգի զարգացման, այլև հասարակության անվտանգության ամրապնդման տեսանկյունից։ Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններ։ Երջանկություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին։ Կամո Ցուցուլյան ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ