ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային: Նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Դոմինիկյան Հանրապետության անկախության տոնը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Դոմինիկյան Հանրապետության միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ուղղությամբ փոխգործակցության նոր հեռանկարներ կբացվեն: Անդրադառնալով երկու երկրների ընդհանուր արժեհամակարգին՝ կողմերը երկուստեք կարևորել են նաև սփյուռքի դերն ու ներուժը: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է կրթության ոլորտում կատարվող բարեփոխումները՝ անդրադառնալով ոլորտի առանցքային ծրագրերին: Այս համատեքստում կարևորվել է փորձի փոխանակումը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Նախարարի տեղակալը հատկապես շեշտել է համատեղ մշակութային նախաձեռնությունների իրականացումը հնագիտության, պատմության և մշակույթի, թանգարանների, երաժշտության, կինոյի, պարարվեստի ոլորտներում՝ վստահությու

ն հայտնելով, որ առկա է համագործակցության մեծ ներուժ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելան ներկայացրել է նաև Դոմինիկյան Հանրապետությունում կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտային քարտեզում իր տեղն ամրապնդելու ուղղությամբ՝ հյուրընկալելով մի շարք մարզական խոշոր միջոցառումներ, որոնց Դոմինիկյան Հանրապետության մարզիկների մասնակցությունը ևս խրախուսելի է: Այս համատեքստում քննարկվել է երկու երկրների համապատասխան ֆեդերացիաների միջև համագործակցային կապերի զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
