Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ կառուցվող զբոսայգին կառանձնանա նոր լուծումներով

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում նոր զբոսայգու շինարարություննն արդեն ավարտական փուլում է: Հանգստի գոտին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, երեխաների համար խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի առանձնացված տարածք, ինչպես նաև ոռոգման և լուսավորության նոր համակարգեր: Այգում կհիմնվի նաև անտառային գոտի:   *** էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգում  արդեն իսկ առկա է տեղեկատվություն՝  կենսապահովման ոլորտում գործունեություն ծավալող կառույցներին տրամադրված շինթույլտվությունների ու աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Համակարգն էլեկտրոնային շինթույլտվությունների, հետագծերի քարտեզավորման, աշխատանքների ընթացքի արձանագրման, ժամկետների և որակի վերահսկման ու վերլուծության    հնարավորություն է տալու: Հսկողությունը խիստ է լինելու շինհրապարակներն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործում. դրանք պետք է լինեն հետիոտնի ու երթևեկության տեսակետիք անվտանգ՝ Երևանի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխան:  «Շատ կարևոր է, որ բոլորը հետևեն այս կանոններին, և շատ կարևոր է, որ մենք սկզբից մինչև վերջ մեր ժամկետներին հետևենք և այդ առումով երբևէ որևէ հարց չունենանք»,- ընդգծել է քաղաքապետը:  *** Փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պետք է համայնքը պատրաստ լինի ամբողջ ծավալով. ԵԱՍՄ համայնքային հիմնարկում այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Հարկ է նշել, որ Երևանի ավագանու սահմանած կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պար

տադիր բարեկարգման, ձմռան ամիսներին էլ ձյան ու սառույցի կուտակումներից մայթերը մաքրելու գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները, բակային տարածքներում՝ համատիրությունները:      *** Փետրվարի 7-13-ը ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տեղափոխել է 1 մլն 408 հազար 730 ուղևոր:  *** 2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի  համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ծրագիրն իրականացնել այնպես, որ թեքահարթակների հասանելիությունը համակարգված ու տրամաբանված լինի:  *** Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնումն ընթացքում է: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մայիսին:



ԼՐԱՀՈՍ