Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները .banks.am

Idram Junior հավելվածի Junius խաղի շրջանակում Իդրամ ընկերությունն օրերս ամփոփել է խաղի արդյունքների երրորդ փուլը: Իդրամում հյուրընկալվել էր 3-8-րդ դասարանների լավագույն ցուցանիշներ դրսեւորած յոթ աշակերտ, որոնց փոխանցվել են Իդրամ Ջունիորի կողմից պատրաստված մրցանակները։ Տարիքային երեք խմբերում առաջին տեղերը զբաղեցրած աշակերտներն են՝ Սարգիս Բուխարատյան, Դոնարա Պողոսյան, Նարինե Գարսեւանյան։  հավելվածի Junius խաղի շրջանակում մենք ֆինանսական գրագիտության մրցույթներ ենք անցկացնում՝ նպատակ ունենալով դպրոցականների մոտ վաղ տարիքից ձեւավորել ֆինանսների ճիշտ կառավարման հմտություններ։ Մենք կարեւորում ենք կրթական նախաձեռնությունները եւ շարունակելու ենք ներդնել ռեսուրսներ՝ երեխաների ֆինանսական գրագիտության զարգացման եւ նորարարական ուսուցման հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, ծնողներին եւ ուսուցիչներին՝ Junius խաղին վստահելու եւ ֆինանսապես գրագետ սերունդ ձեւավորելու ճանապարհին մեզ հետ լինելու համար»,- ասել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւ

Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները...

անյանը։Ընկերությունից հիշեցնում են, որ Junius մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի 3-8-րդ դասարանի բոլոր աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար պետք է անցնել խաղի 50 մրցափուլերը հնարավորինս արագ եւ կուտակել առավելագույն միավորներ։ Մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես Idram Junior օգտատերեր, ինչպես նաեւ պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի հարցերին։ Ճիշտ տարիքային խումբը պետք է ընտրել կարգավորումներ բաժնից։Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել եւ ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից եւ անվտանգ գործիքի միջոցով։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները...



ԼՐԱՀՈՍ