ԿԲ-ն կենտրոնացնում է ջանքերը ֆինանսական հատվածում մրցակցության բարձրացման վրա .banks.am

Նորարար տեխնոլոգիաների ներգրավմամբ ֆինանսական ծառայությունների լայն տարածումը Հայաստանի Կենտրոնական բանկի ռազմավարական ուղղություններից է:ԿԲ-ից հայտնում են, որ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այդ մասին ասել է ՀԲ «Համաշխարհային զարգացման զեկույց»-ի ներկայացման ընթացքում:Ռազմավարական ուղղությունների շարքում նա նշել է նաեւ վճարային ենթակառուցվածքների զարգացում՝ արդյունավետ ֆինանսական հոսքերի ապահովման համար եւ կորպորատիվ կառավարման մեխանիզմների ներդրումը՝ բանկային համակարգում թափանցիկության բարձրացման համար:Մարտին
Գալստյանն ասել է, որ արտաքին դիտորդների գնահատմամբ՝ Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել գների և ֆինանսական կայունության ապահովման գործում, ինչը առանձնահատուկ կարևորություն է ստանում վերջին տարիների ռիսկերի և անորոշությունների պայմաններում։Նա շեշտել է, որ գների և ֆինանսական կայունությունը տնտեսական առաջընթացի անկյունաքարն է, քանի որ առանց դրա հնարավոր չէ ապահովել ներդրումների հոսք և կայուն տնտեսական զարգացում։Մարտին Գալտսյանն ասել է, որ ԿԲ-ն կենտրոնացնում է ջանքերը ֆինանսական հատվածում մրցակցության բարձրացման վրա, խթանում է նորարարությունը և ներդրումային միջավայրի բարելավումը՝ նոր տեխնոլոգիաների, ֆինանսական պրոդուկտների ու ծառայությունների հասանելիությունը մեծացնելու նպատակով։«Մեր ամենակարևոր առաքելություններից մեկն է ստեղծել այնպիսի միջավայր, որը կծառայի երկարատև, կառուցվածքային բարեփոխումների հիմք», – ընդգծել է ԿԲ նախագահը։