🎥 Առավել հարմարավետ և արդիականացվող մետրոպոլիտեն

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով  կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն  դրամի ներդրում:  «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար  ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել  է 204 միլիոն դրամ։  «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմո

ւմ է 114 միլիոն դրամ։ Հաջորդն արդեն  «Զորավար Անդրանիկ»  կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել  504 միլիոն դրամի մրցույթ:  Այսպես, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փուլ առ փուլ արդիականացվում է՝ ուղևորների համար առավել հարմարավետ դառնալով:   



ԼՐԱՀՈՍ