Փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի տոմսային համակարգում. կայացել է Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը

Երևանի ավագանին այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում: Մարտի 1-ից մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի արտոնությամբ սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն կունենան նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները և նպաստառուները։ Բացի այդ, 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից կդառնա 180 րոպե, 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորություններն էլ կդառնան անսահմանափակ: Նոր որոշմամբ 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիներն անվճա
ր երթևեկելու հնարավորությունից կօգտվեն՝ անկախ երեխաների տարիքից. հանվեց սահմանափակումը: Անվճար երթևեկելու հնարավորություն կստանան նաև անապահովության նպաստ ստացող և հաշմանդամություն ունեցող երեխաները: Փոփոխություն կատարվեց նաև 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու ուղևորության վավերականության ժամկետում՝ 30 օրից այն դարձավ 45 օր: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը: *** Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 18-ին: